11:45  ,  26 հոկտեմբերի, 2023

ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպումների արդյունքում՝ ՈւԵՖԱ-ն հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների քառյակը։

Մրցանակին հավակնում են «Անտվերպենի» դեմ արտգան խաղում (4:1) հեթ-տրիկի հեղինակ դարձած «Պորտուի» հարձակվող Էվանիլսոնը, «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը, որը մեկ գոլ է խփել եւ մեկ գոլային փոխանցում կատարել «Սեւիլիայի» դեմ արտագնա խաղում (2:1), «Լայպցիգի» կիսապաշտպան Դավիդ Ռաումը, որը «Ցրվենա Զվեզդայի» դարպասը գրավել է տնային խաղում (3:1) եւ «Ֆեյենորդի» հարձակվող Սանտիագո Խիմենեսը, որը դուբլի հեղինակ է դարձել «Լացիոյի» դեմ տնային խաղում (3:1)։

Լավագույնը կորոշվի ՈւԵՖԱ-ի կայքում ընթացող քվեարկությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում