11:09  ,  26 հոկտեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ Մբապեն գերազանցել է Անրիի նվաճումը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն գերազանցել է ֆրանսիացի Թիերի Անրիի նվաճումը Չեմպիոնների լիգայում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մբապեն առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստն է, որին հաջողվեց Չեմպիոնների լիգայի 8 անընդմեջ տնային խաղերում դառնալ գոլի հեղինակ։

2001թ․ մարտից մինչեւ  2002թ․ փետրվար Անրին Լոնդոնի «Արսենալի» կազմում գոլի հեղինակ է դարձել 7 տնային խաղում անընդմեջ։

Երրորդ տուրում ՊՍԺ-ն 3:0 հաշվով հաղթել էր իտալական «Միլանին», Մբապեն մեկ գոլ էր խփել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում