00:56  ,  26 հոկտեմբերի, 2023

ՉԼ․ ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցան, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում ավարտվեց երրորդ տուրը։

Տեղի ունեցան E, F, G, H խմբերում ընդգրկված թիմերի մասնակցությամբ հանդիպումները։

E խմբում շոտլանդական «Սելթիկն» ու Մադրիդի «Աթլետիկոն» խաղացին 2:2 հաշվով ոչ ոքի, ինչի շնորհիվ հոլանդական «Ֆեյենորդը» 6 միավորով մնաց առաջին տեղում։ Ավելի վաղ «Ֆեյենորդը» 3:1 հաշվով պարտության էր մատնել հռոմեական «Լացիոյին»։

F խմբում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց իտալական «Միլանին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Փարիզյան թիմը 6 միավորով գլխավորում է մրաշարային աղյուսակը եւ 2 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային», որը նվազագույն հաշվով հաղթեց անգլիական «Նյուքասլ Յունայթեդին»։

G խմբում Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր, Չեմպիոնների լիգայի տիտղոսը պաշտպանող «Մանչեսթեր Սիթին» Շվեյցարիայում 3:1 հաշվով առավելության հասավ «Յանգ Բոյզի» նկատմամբ եւ 9 միավորով առաջինն է։

Գերմանական «Լայպցիգը» 3:1 հաշվով հաղթեց սերբական «Ցրվենա Զվեզդային» եւ 6 միավորով երկրորդն է։

H խմբում պորտուգալական «Պորտուն» 4:1 հաշվով ուժեղ էր բելգիական «Անտվերպենից» եւ 6 միավորով երկրոդն է։ Առաջատարը 9 միավոր վաստակած «Բարսելոնան» է, որն ավելի վաղ հաղթել էր ուկրաինական «Շախտյոր Դոնեցկին»։

Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, երրորդ տուր

E խումբ

«Սելթիկ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:2 (տեսանյութ)

Կիոգո Ֆուրուհասի, 4, Լուիս Պալմա, 28 - Անտուան Գրիզման, 25, Ալվարո Մորատա, 53

Հեռացում՝ Ռոդրիգո Դե Պաուլ («Աթլետիկո»), 82, երկրորդ դեղին քարտ

«Ֆեյենորդ» - «Լացիո»՝ 3:1 (տեսանյութ)

Սանտիագո Խիմենես, 31, 74, Ռամիզ Զերուկի, 45+2 - Պեդրո, 83, 11մ

Մրցաշարային դրություն․ «Ֆեյենորդ»՝ 6 միավոր, «Աթլետիկո»՝ 5, «Լացիո»՝ 4, «Սելթիկ»՝ 1։

F խումբ

ՊՍԺ - «Միլան»՝ 3:0 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 32, Ռանդալ Կոլո Մուանի, 53, Լի Կան Ին, 89

«Նյուքասլ Յունայթեդ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:1 (տեսանյութ)

Ֆելիքս Նմեչա, 45

Մրցաշարային դրություն․ ՊՍԺ՝ 6 միավոր, «Բորուսիա»՝ 4, «Նյուքասլ Յունայթեդ»՝ 4, «Միլան»՝ 2:

G խումբ

«Յանգ Բոյզ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3 (տեսանյութ)

Մեշակ Էլիա, 52 - Մանուել Ականջի, 48, Էրլինգ Հոլանդ, 67, 11մ, 86

«ՌԲ Լայպցիգ» - «Ցրվենա Զվեզդա»՝ 3։1

Դավիդ Ռաում, 12, Չավի Սիմոնս, 59, Դանի Օլմո, 84 - Մարկո Ստամենիչ, 70

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 9 միավոր, «Լայպցիգ»՝ 6, «Յանգ Բոյզ»՝ 1, «Ցրվենա Զվեզդա»՝ 1։

H խումբ

«Անտվերպեն» - «Պորտու»՝ 1:4 (տեսանյութ)

Ալհասան Յուսուֆ, 37 - Էվանիլսոն, 46, 69, 84, Ստեֆեն Էուշտակիու, 54

«Բարսելոնա» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 2:1 (տեսանյութ)

Ֆերան Տորես, 28, Ֆերմին Լոպես Մարտին, 36 - Գեորգի Սուդակով, 62

Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա»՝ 9 միավոր, «Պորտու»՝ 6, «Շախտյոր»՝ 3, «Անտվերպեն»՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում