22:43  ,  25 հոկտեմբերի, 2023

ՉԼ․ «Բարսելոնան» հաղթեց «Շախտյորին», «Ֆեյենորդը»՝ «Լացիոյին» (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց ուկրաինական «Շախտյոր Դոնեցկի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով եւ 9 միավորով H խմբի առաջատարն է։

E խմբում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց հոլանդական «Ֆեյենորդին» եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։

«Ֆեյենորդը» 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, երրորդ տուր

H խումբ

«Բարսելոնա» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 2:1 (տեսանյութ)

Ֆերան Տորես, 28, Ֆերմին Լոպես Մարտին, 36 - Գեորգի Սուդակով, 62

«Անտվերպեն» - «Պորտու»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա»՝ 9 միավոր, «Պորտու» (2 խաղ)՝ 3, «Շախտյոր»՝ 3, «Անտվերպեն» (2 խաղ)՝ 0:

E խումբ

«Ֆեյենորդ» - «Լացիո»՝ 3:1 (տեսանյութ)

Սանտիագո Խիմենես, 31, 74, Ռամիզ Զերուկի, 45+2 - Պեդրո, 83, 11մ

«Սելթիկ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Ֆեյենորդ»՝ 6, «Աթլետիկո» (2 խաղ)՝ 4 միավոր, «Լացիո»՝ 4, «Սելթիկ» (2 խաղ)՝ 0։

F խումբ

ՊՍԺ - «Միլան»՝ 23:00

«Նյուքասլ Յունայթեդ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Նյուքասլ Յունայթեդ»՝ 4 միավոր, ՊՍԺ՝ 3, «Միլան»՝ 2, «Բորուսիա»՝ 1։

G խումբ

«Յանգ Բոյզ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 23:00

«ՌԲ Լայպցիգ» - «Ցրվենա Զվեզդա»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 6 միավոր, «Լայպցիգ»՝ 3, «Յանգ Բոյզ»՝ 1, «Ցրվենա Զվեզդա»՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում