00:57  ,  25 հոկտեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ Օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան երրորդ տուրի հանդիպումները A, B, C, D խմբերում։

A խմբում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» անգլիացի պաշտպան Հարի Մագուայրի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով պարտության մատնեց դանիական «Կոպենհագենին» եւ 3 միավորով երրորդն է։

Առաջատարը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» է, որն ավելի վաղ 3:1 հաշվով հաղթել էր թուրքական «Գալաթասարային» եւ վաստակել է 9 միավոր։

B խմբում Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» 2:1 hաշվով հաղթեց իսպանական «Սեւիլիային» եւ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

5 միավորով երկրորդ տեղ բարձրացավ ֆրանսիական «Լանսը», որը 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» հետ։

C խմբում երրորդ հաղթանակը տարավ Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը»։ Բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի եւ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի գոլերի շնորհիվ իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 2:1 հաշվով առավելության հասավ պորտուգալական «Բրագայի» նկատմամբ։

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» նվազագույն հաշվով հաղթեց գերմանական «Ունիոն Բեռլինին» եւ 6 միավորով երկրորդն է։

D խմբում իսպանական «Ռեալ Սոսիեդադը» Պորտուգալիայում 1:0 հաշվով հաղթեց «Բենֆիկային» եւ 7 միավորով առաջինն է։ Նույնքան միավոր ունի Միլանի «Ինտերը», որը 2:1 հաշվով պարտության էր մատնել ավստրիական «Զալցբուրգին»։

Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, երրորդ տուր

A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Կոպենհագեն»՝ 1:0 (տեսանյութ)

Հարի Մագուայր, 72

Չիրացրած 11մ՝ Ջորդան Լարսոն («Կոպենհագեն»), 90+7

«Գալաթասարայ» - «Բավարիա»՝ 1:3 (տեսանյութ)

Մաուրո Իկարդի, 30, 11մ - Քինգսլի Քոման, 8, Հարի Քեյն, 73, Ջամալ Մուսիալա, 79

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 9 միավոր, «Գալաթասարայ»՝ 4, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3, «Կոպենգահեն»՝ 1:

B խումբ

«Սեւիլիա» - «Արսենալ»՝ 1:2 (տեսանյութ)

 Նեմանյա Գուդել, 58 - Գաբրիել Մարտինելի, 45+4, Գաբրիել Ժեզուս, 53

«Լանս» - «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 1:1

Էլիե Վաի, 65 - Ժոան Բակայոկո, 55

Մրցաշարային դրություն․ «Արսենալ»՝ 6 միավոր, «Լանս»՝ 5, «Սեւիլիա»՝ 2, «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 2:

C խումբ

«Բրագա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2 (տեսանյութ)

Ալվարո Ջալո, 63 - Ռոդրիգո, 16, Ջուդ Բելինգեմ, 61

«Ունիոն Բեռլին» - «Նապոլի»՝ 0:1 (տեսանյութ)

Ջակոմո Ռասպադորի, 65

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 9 միավոր, «Նապոլի»՝ 6, «Բրագա»՝ 3, «Ունիոն Բեռլին»՝ 0:

D խումբ

«Բենֆիկա» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 0:1 (տեսանյութ)

Բրայս Մենդես, 63

«Ինտեր» - «Զալցբուրգ»՝ 2։1 (տեսանյութ)

Ալեքսիս Սանչես, 19, Հական Չալհանօղլու, 64, 11մ - Օսկար Գլոչ, 57

Մրցաշարային դրություն․ «Ռեալ Սոսիեդադ»՝ 7 միավոր, «Ինտեր»՝ 7, «Զալցբուրգ»՝ 3, «Բենֆիկա»՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում