21:40  ,  24 հոկտեմբերի, 2023

ՉԼ․ «Պրոֆեսոր» Հենրիխ Մխիթարյան (ֆոտո, վիդեո)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերն» ընդունել է ավստրիական «Զալցբուրգին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1:0 հաշվով։

19-րդ րոպեին աչքի է ընկել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը (տեսանյութ)։ Գոլային գրոհին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ինտերի» թվիթերյան էջը հրապարակել է Մխիթարյանի լուսանկարը հանդիպումից՝ գրելով «Պրոֆեսոր Հենրիխ Մխիթարյան»։

Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում