17:11  ,  24 հոկտեմբերի, 2023

ՉԼ․ 16-ամյա Կուբարսին եւ 17-ամյա Գիուն՝ «Բարսելոնայի» հայտացուցակում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին հրապարակել է կազմը, որը կմասնակցի ուկրաինական «Շախտյոր Դոնեցկի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպմանը։

Հայտացուցակում ընդգրկվել են նաեւ ակումբի երիտասարդական թիմի խաղացողներ, 16-ամյա իսպանացի պաշտպան Պաու Կուբարսին, 17-ամյա իսպանացի հարձակվող Մարկ Գիուն, 19-ամյա իսպանացի դարպասապահ Անդեր Աստրալագան։

«Բարսելոնա» - «Շախտյոր Դոնեցկ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում