01:06  ,  24 հոկտեմբերի, 2023

«Վալենսիան» ուժեղ էր «Կադիսից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Վալենսիան» ընդունեց «Կադիսին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան իսպանացի պաշտպան Խոսե Լուիս Գայան եւ իսպանացի հարձակվող Ուգո Դուրոն։

«Կադիսը» 22-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Հեռացվել էր իսպանացի կիսապաշտպան Ռոբերտո Նավարոն։

«Վալենսիան» 14 միավորով 8-րդն է, «Կադիսը» 16-րդ տեղում է՝ 9 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Վալենսիա» - «Կադիս»՝ 2:0 (տեսանյութ)

Խոսե Լուիս Գայա, 4, Ուգո Դուրո, 25

Հեռացում՝ Ռոբերտո Նավարո («Կադիս»), 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում