00:55  ,  23 հոկտեմբերի, 2023

«Բարսելոնայի» հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց Բիլբաոյի «Աթլետիկին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։

80-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի փոխանցումից հետո աչքի ընկավ 17-ամյա իսպանացի հարձակվող Մարկ Գիուն, որը նորամուտը նշեց կատալոնական ակումբի գլխավոր թիմում։ Նա մրցակցի դարպասը գրավեց փոխարինման դուրս գալուց 23 վայրկյան հետո։

Գիուն կատալոնական ակումբի ակադեմիայի սան է։

«Բարսելոնան» 24 միավորով երրորդն է, «Աթլետիկը» 6-րդ տեղում է՝ 17 միավոր։ Առաջատարներ «Ռեալն» ու «Ժիրոնան» ունեն 25-ական միավոր։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 1:0 (տեսանյութ)

Մարկ Գիու, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում