20:16  ,  22 հոկտեմբերի, 2023

«Ժիրոնան» հաղթեց եւ հավասարվեց առաջատար «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Ժիրոնան» տանը մրցեց «Ալմերիայի» հետ եւ տարավ կամային հաղթանակ 5:2 հաշվով։

Սկզբնամասում դուբլի հեղինակ դարձավ «Ալմերիայի» բրազիլացի հարձակվող Լեո Բապտիստաուն։

«Ժիրոնայից» հաշվի տարբերությունը կրճատեց իսպանացի կիսապաշտպան Իվան Մարտինը, այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։ Վերջնամասում էլ աչքի ընկան բրազիլացի հարձակվող Սավիոն եւ ուրուգվայցի հարձակվող Կրիստիան Ստուանին։

«Ժիրոնան» 25 միավորով հավասարվեց առաջատար «Ռեալին» եւ երկրորդն է, «Ալմերիան» վերջինն է՝ 3 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ժիրոնա» - «Ալմերիա»՝ 5:2 (տեսանյութ)

Իվան Մարտին, 37, Արտյոմ Դովբիկ, 39, 43, Սավիո, 71, Կրիստիան Ստուանի, 85 - Լեո Բապտիստաու, 2, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում