22:39  ,  21 հոկտեմբերի, 2023

«Ռեալը» չհաղթեց «Սեւիլիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց Մադրիդի «Ռեալին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

74-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Արքայական թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի գոլի շնորհիվ։

«Ռեալը» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Սեւիլիան» 13-րդն է՝ 9 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Սեւիլիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:1 (տեսանյութ)

Դավիդ Ալաբա, 74, ինքնագոլ - Դանիել Կարվախալ, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում