01:47  ,  9 հոկտեմբերի, 2023

Լամին Յամալն՝ Իսպանիայի առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացող

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը դարձավ Իսպանիայի առաջնությունների պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Լա Լիգայի 9-րդ տուրի խաղում Լամին Յամալը «Գրանադայի» դարպասը գրավել է 16 տարեկան եւ 87 օրականում։

Նա գերազանցել է «Մալագայի» կամերունցի հարձակվող Օլինգա Ֆաբրիսը, որը 2012թ․ օգոստոսին «Սելտայի» դարպասը գրավել էր 16 տարեկան եւ 98 օրականում։

«Բարսելոնան» «Գրանադայի» հետ ավարտել է 2:2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում