20:16  ,  8 հոկտեմբերի, 2023

«Աթլետիկոն» պարտության մատնեց «Ռեալ Սոսիեդադին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց «Ռեալ Սոսեիեդադի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

«Աթլետիկոյից» աչքի ընկան բրազիլացի հարձակվող Սամուել Լինոն ու ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ «Ռեալ Սոսիեդադի» գոլը խփեց իսպանացի հարձակվող Միկել Օյարսաբալը։

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսիեդադի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին։

«Աթլետիկոն» 8 խաղից հետո 19 միավորով չորրորդն է, «Ռեալ Սոսիեդադը» (9 խաղ) 6-րդն է՝ 15 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 2:1 (տեսանյութ)

Սամուել Լինո, 22, Անտուան Գրիզման, 89, 11մ - Միկել Օյարսաբալ, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում