23:43  ,  7 հոկտեմբերի, 2023

Ֆերստապենը երրորդ անգամ հռչակվեց Ֆորմուլա-1-ի չեմպիոն

«Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ դարձավ աշխարհի եռակի չեմպիոն։

Քաթարի Մեծ մրցանակի սպրինտում Ֆերստապենին հասնելու տեսական հնարավորություն ունեցող միակ մրցաշրավորդ, «Ռեդ Բուլի» մյուս ներկայացուցիչ, մեքսիկացի Սերխիո Պերեսը շրջադարձերից մեկում բախվեց «Ալպինի» մրցարշավորդ Էստեբան Օկոնին եւ «Հաասի» ներկայացուցիչ Նիկո Հյուլկենբերգին եւ չկարողացավ շարունակել մրցումը։

Առաջնության ավարտից 6 փուլ առաջ Պերեսն ուներ 223 միավոր եւ Ֆերստապենից հետ էր 177 միավոր։ Վեց փուլում հնարավոր էր վաստակել 180 միավոր։ Այժմ Ֆերստապենի առավելությունը հասավ 184 միավորի։

Ֆորմուլա-1. Անհատական ընդհանուր հաշվարկ
1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 407 միավոր
2. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ»)՝ 223
3. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 194
4. Ֆերնանդո Ալոնսո («Աստոն Մարտին»)՝ 174
5. Կառլոս Սայնս («Ֆերարի»)՝ 153
6. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 137
7. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ 121
8. Ջորջ Ռասել («Մերսեդես»)՝ 120
9. Օսկար Պիաստրի («Մաքլարեն»)՝ 65
10. Լենս Սթրոլ («Աստոն Մարտին»)՝ 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում