20:20  ,  7 հոկտեմբերի, 2023

Բելինգեմի դուբլը նպաստեց «Ռեալի» հաղթանակին՝ 4:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Օսասունային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ Աչքի ընկան նաեւ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը եւ իսպանացի հարձակվող Խոսելուն։

«Ռեալը» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է «Ժիրոնան», որը 1:0 հաշվով հաղթեց «Կադիսին» եւ ունի 22 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Օսասունա»՝ 4:0 (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմ, 9, 54, Վինիսիուս Ժունիոր, 65, Խոսելու, 70

«Կադիս» - «Ժիրոնա»՝ 0:1 (տեսանյութ)

Ալեշ Գարսիա, 59

Հեռացում՝ Դարվին Մաչիս («Կադիս»), 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում