00:55  ,  7 հոկտեմբերի, 2023

«Աթլետիկը» պարտության մատնեց «Ալմերիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի մեկնարկային խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» տանը մրցեց «Ալմերիայի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։

Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի հարձակվող Գորկա Գուրուսետան, իսպանացի կիսապաշտպաններ Դանի Գարսիան եւ Օյան Սանսետը։

«Աթլետիկը» 17 միավորով չորրորդն է, «Ալմերիան» վերջինն է՝ 3 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Աթլետիկ Բիլբաո» - «Ալմերիա»՝ 3:0 (տեսանյութ)

Գորկա Գուրուսետա, 10, Դանի Գարսիա, 63, Օյան Սանսետ, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում