18:01  ,  6 հոկտեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը (տեսանյութ)

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող երկրորդ տուրի հանդիպումների արդյունքում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

30-ամյա ֆուտբոլիստի դուբլը նպաստել էր «Աթլետիկոյի» հաղթանակին (3:2) հոլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ։

Քվեարկությունում Մորատան հետ է թողել Ջուդ Բելինգեմին («Ռեալ»), Ռասմուս Հոյլունին («Մանչեսթեր Յունայթեդ») եւ Բրումային («Բրագա»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում