12:57  ,  5 հոկտեմբերի, 2023

Գվարդիոլան 103-րդ հաղթանակը տարավ ՉԼ-ում․ ռեկորդակիրն Անչելոտին է

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 103-րդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում մարզչական կարիերայի ընթացքում։ Այդ ցուցանիշին 52-ամյա մասնագետը հասավ 161 խաղում, հաղորդում է Opta-ն։

Խմբային մրցաշարի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով հաղթել էր գերմանական «ՌԲ Լայպցիգին»։

Մադրիդի «Ռեալի» 64-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ռեկորդին հասնելու համար Գվարդիոլային պետք է տանել 6 հաղթանակ։ Անչելոտիի գլխավորած թիմերը Չեմպիոնների լիգայում 109 հաղթանակ տարել են 193 խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում