12:05  ,  5 հոկտեմբերի, 2023

ՉԼ․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի արդյունքում՝ ՈւԵՖԱ-ն հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների քառյակը։

Մրցանակին հավակնում են Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունը եւ պորտուգալական «Բրագայի» պորտուգալացի կիսապաշտպան Արմինդու Բրուման։

Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» դեմ խաղում (3:2) Բելինգեմը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, Մորատան երկու գոլ էր խփել հոլանդական «Ֆեյենորդին» (3:2), Հոյլունը դուբլի հեղինակ էր դարձել թուրքական «Գալաթասարայի» դեմ խաղում (2:3)։ Բրուման գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ էր դարձել գերմանական «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում (3:2)։

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

А խումբ

«Կոպենհագեն» - «Բավարիա»՝ 1:2 (տեսանյութ)

Լուկաս Լերագեր, 56 - Ջամալ Մուսիալա, 67, Մատիս Տել, 83

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Գալաթասարայ»՝ 2:3

Ռասմուս Հոյլուն, 17, 67 - Ուիլֆրիդ Զահա, 23, Քերեմ Ակտյուրօղլու, 71, Մաուրո Իկարդի, 81

Չիրացրած 11մ՝ Մաուրո Իկարդի («Գալաթասարայ»), 78

Հեռացում՝ Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»), 77, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 6 միավոր, «Գալաթասարայ»՝ 4, «Կոպենգահեն»՝ 1, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:

B խումբ

«Լանս» - «Արսենալ»՝ 2։1 (տեսանյութ)

Ադրիեն Թոմասոն, 25, Էլիե Վայի, 69 - Գաբրիել Ժեզուս, 14

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Սեւիլիա»՝ 2:2 (տեսանյութ)

Լյուկ դե Յոնգ, 86, 11մ, Ջորդան Տեզե, 90+5 -  Նեմանյա Գուդել, 68, Յուսեֆ Էն-Նեսիրի, 87

Մրցաշարային դրություն․ «Լանս»՝ 4 միավոր, «Արսենալ»՝ 3, «Սեւիլիա»՝ 2, «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 1:

C խումբ

«Նապոլի» - «Ռեալ Մադրիդ»՝ 2։3 (տեսանյութ)

Լեո Էստիգոր, 19, Պյոտր Զելինսկի, 54, 11մ - Վինիսիուս Ժունիոր, 27, Ջուդ Բելինգեմ, 34, Ալեքս Մերետ, 78, ինքնագոլ

«Ունիոն Բեռլին» - «Բրագա»՝ 2:3 (տեսանյութ)

Շերալդո Բեքեր, 30, 37 – Սիկու Նյակատե, 41, Բրումա, 51, Անդրե Կաշտրու, 90+4

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 6 միավոր, «Նապոլի»՝ 3, «Բրագա»՝ 3, «Ունիոն Բեռլին»՝ 0:

D խումբ

«Ինտեր» - «Բենֆիկա»՝ 1:0 (տեսանյութ)

Մարկուս Տյուրամ, 62

«Զալցբուրգ» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 0:2 (տեսանյութ)

Միկել Օյարսաբալ, 7, Բրայս Մենդես, 27

Մրցաշարային դրություն․ «Ռեալ Սոսիեդադ»՝ 4, «Ինտեր»՝ 4, «Զալցբուրգ»՝ 3, «Բենֆիկա»՝ 0:

E խումբ

«Սելթիկ» - «Լացիո»՝ 1:2 (տեսանյութ)

Կիոգո Ֆուրուհասի, 12 - Մատիաս Վեսինո, 29, Պեդրո, 90+6

«Աթլետիկո Մադրիդ» - «Ֆեյենորդ»՝ 3:2 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 12, 47, Անտուան Գրիզման, 45+4 – Մարիո Էրմոսո, 7, ինքնագոլ, Դավիդ Գանցկո, 34

Մրցաշարային դրություն․ «Աթլետիկո»՝ 4 միավոր, «Լացիո»՝ 4, «Ֆեյենորդ»՝ 3, «Սելթիկ»՝ 0։

F խումբ

«Նյուքասլ Յունայթեդ» - ՊՍԺ՝ 4:1 (տեսանյութ)

Միգել Ալմիրոն, 17, Դեն Բյորն, 39, Շոն Լոնգսթաֆ, 50, Ֆաբիան Շար, 90+1 - Լուկաս Էրնանդես, 56

«Բորուսիա Դորտմունդ» - «Միլան»՝ 0։0

Մրցաշարային դրություն․ «Նյուքասլ»՝ 4 միավոր, ՊՍԺ՝ 3, «Միլան»՝ 2, «Բորուսիա»՝ 1։

G խումբ

«Լայպցիգ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3 (տեսանյութ)

Լուա Օպենդա, 48 - Ֆիլ Ֆոդեն, 25, Խուլիան Ալվարես, 84, Ժերեմի Դոկու, 90+2

«Ցրվենա Զվեզդա» - «Յանգ Բոյզ»՝ 2:2

Շերիֆ Նդիայե, 35, Օսման Բուկարի, 88 - Ֆիլիպ Ուգրինիչ, 48, Սեդրիկ Իտեն, 61, 11մ

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 6 միավոր, «Լայպցիգ»՝ 3, «Յանգ Բոյզ»՝ 1, «Ցրվենա Զվեզդա»՝ 0:

H խումբ

«Պորտու» - «Բարսելոնա»՝ 0։1 (տեսանյութ)

Ֆերան Տորես, 45+1

Հեռացում՝ Գավի («Բարսելոնա»), 90+3, երկրորդ դեղին քարտ

«Անտվերպեն» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 2։3 (տեսանյութ)

Արբնոր Մույա, 3, Միշել Բալիկվիշա, 33 – Դանիիլ Սիկան, 48, 76, Յարոսլավ Ռակիցկի, 71

Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա»՝ 6 միավոր, «Պորտու»՝ 3, «Շախտյոր»՝ 3, «Անտվերպեն»՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում