10:41  ,  4 հոկտեմբերի, 2023

Մյուլերը ՉԼ-ում հաղթանակների քանակով հավասարվեց Կասիլյասին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը Չեմպիոնների լիգայում հաղթանակների քանակով (101 հանդիպում) հավասարվեց իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասին։ Նրանք կիսում են երկրորդ տեղը։

Ռեկորդակիրը պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 115 հաղթանակ։

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում «Բավարիան» 2:1 հաշվով հաղթել էր դանիական «Կոպենհագենին», Մյուլերը փոխարինման էր դուրս եկել 77-րդ րոպեին։

Մյուլերը «Բավարիայում» է հանդես գալիս 2009 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում