09:28  ,  4 հոկտեմբերի, 2023

«Բավարիայի» ռեկորդները Չեմպիոնների լիգայում

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում պարտություն չի կրում 36-րդ խաղում անընդմեջ, ինչը մրցաշարի ռեկորդ է, հաղորդում է Opta-ն։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը խմբային մրցաշարի երկրորդ տուրում 2:1 հաշվով հաղթել է դանիական «Կոպենհագենին»։

«Բավարիան» 15 անընդմեջ հաղթանակ է տարել խմբային մրցաշարում, ինչը նույնպես Չեմպիոնների լիգայի ռեկորդ է։

Նախորդ անգամ «Բավարիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում պարտվել է 2017 թվականին ֆրանսիակական ՊՍԺ-ին (0:3)։ Դրանից հետո մյունխենյան թիմը տարել է 33 հաղթանակ, 3 խաղ ավարտել է ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում