00:55  ,  4 հոկտեմբերի, 2023

ՉԼ․ «Ինտերի» եւ «Ռեալի» հաղթանակները, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում երկրորդ տուրի հանդիպումներն անցկացրին A, B, C, D խմբերում ընդգրկված թիմերը։

A խմբում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» կամային հաղթանակ տարավ դանիական «Կոպենհագենի» նկատմամբ եւ խմբի առաջատարն է։ Երկրորդ տեղ բարձրացավ թուրքական «Գալաթասարայը», որը Անգլիայում 3:2 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

B խմբում Լոնդոնի «Արսենալը» Ֆրանսիայում պարտվեց «Լանսին», իսպանական «Սեւիլիան» ուժեղ էր հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենից»։

C խմբում Իտալիայի չեմպիոն «Նապոլին» տանը 2:3 հաշվով պարտվեց Իսպանիայի փոխչեմպիոն «Ռեալին», որը 6 միավորով խմբի առաջատարն է։

Պորտուգալական «Բրագան» 3:2 հաշվով հաղթեց գերմանական «Ունիոն Բեռլինին»։ «Նապոլին» ու «Բրագան» ունեն 3-ական միավոր։

D խմբում Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության հասավ պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Իսպանական «Ռեալ Սոսիեդադը» 2:0 հաշվով հաղթեց ավստրիական «Զալցբուրգին»։

«Ռեալ Սոսիեդադն» ու «Ինտերը» վաստակել են 4-ական միավոր, «Զալցբուրգը» 3 միավորով երրորդն է, «Բենֆիկան» երկու պարտություն է կրել։

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

А խումբ

«Կոպենհագեն» - «Բավարիա»՝ 1:2 (տեսանյութ)

Լուկաս Լերագեր, 56 - Ջամալ Մուսիալա, 67, Մատիս Տել, 83

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Գալաթասարայ»՝ 2:3

Ռասմուս Հոյլուն, 17, 67 - Ուիլֆրիդ Զահա, 23, Քերեմ Ակտյուրօղլու, 71, Մաուրո Իկարդի, 81

Չիրացրած 11մ՝ Մաուրո Իկարդի («Գալաթասարայ»), 78

Հեռացում՝ Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»), 77, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 6 միավոր, «Գալաթասարայ»՝ 4, «Կոպենգահեն»՝ 1, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:

B խումբ

«Լանս» - «Արսենալ»՝ 2։1 (տեսանյութ)

Ադրիեն Թոմասոն, 25, Էլիե Վայի, 69 - Գաբրիել Ժեզուս, 14

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Սեւիլիա»՝ 2:2 (տեսանյութ)

Լյուկ դե Յոնգ, 86, 11մ, Ջորդան Տեզե, 90+5 -  Նեմանյա Գուդել, 68, Յուսեֆ Էն-Նեսիրի, 87

Մրցաշարային դրություն․ «Լանս»՝ 4 միավոր, «Արսենալ»՝ 3, «Սեւիլիա»՝ 2, «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 1:

C խումբ

«Նապոլի» - «Ռեալ Մադրիդ»՝ 2։3 (տեսանյութ)

Լեո Էստիգոր, 19, Պյոտր Զելինսկի, 54, 11մ - Վինիսիուս Ժունիոր, 27, Ջուդ Բելինգեմ, 34, Ալեքս Մերետ, 78, ինքնագոլ

«Ունիոն Բեռլին» - «Բրագա»՝ 2:3 (տեսանյութ)

Շերալդո Բեքեր, 30, 37 – Սիկու Նյակատե, 41, Բրումա, 51, Անդրե Կաշտրու, 90+4

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 6 միավոր, «Նապոլի»՝ 3, «Բրագա»՝ 3, «Ունիոն Բեռլին»՝ 0:

D խումբ

«Ինտեր» - «Բենֆիկա»՝ 1:0 (տեսանյութ)

Մարկուս Տյուրամ, 62

«Զալցբուրգ» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 0:2 (տեսանյութ)

Միկել Օյարսաբալ, 7, Բրայս Մենդես, 27

Մրցաշարային դրություն․ «Ռեալ Սոսիեդադ»՝ 4, «Ինտեր»՝ 4, «Զալցբուրգ»՝ 3, «Բենֆիկա»՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում