22:46  ,  3 հոկտեմբերի, 2023

ՉԼ․ «Ռեալ Սոսիեդադը» հաղթեց «Զալցբուրգին», «Բրագան»՝ «Ունիոն Բեռլինին» (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկել են խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները:

C խմբում պորտուգալական «Բրագան» 3:2 հաշվով պարտության մատնեց գերմանական «Ունիոն Բեռլինին» եւ 3 միավորով երրորդ տեղում է։ «Բրագան» երկրորդ պարտությունը կրեց եւ վերջինն է։

D խմբում իսպանական «Ռեալ Սոսիեդադը» Ավստրիայում 2:0 հաշվով առավելության հասավ «Զալցբուրգի» նկատմամբ եւ 4 միավորով ընթացիկ առաջատարն է։ «Զալցբուրգը» 3 միավորով երկրորդն է։

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

C խումբ

«Ունիոն Բեռլին» - «Բրագա»՝ 2:3 (տեսանյութ)

Շերալդո Բեքեր, 30, 37 – Սիկու Նյակատե, 41, Բրումա, 51, Անդրե Կաշտրու, 90+4

«Նապոլի» - «Ռեալ Մադրիդ»՝ 23:00

D խումբ

«Զալցբուրգ» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 0:2 (տեսանյութ)

Միկել Օյարսաբալ, 7, Բրայս Մենդես, 27

«Ինտեր» - «Բենֆիկա»՝ 23:00

А խումբ

«Կոպենհագեն» - «Բավարիա»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Գալաթասարայ»՝ 23:00

B խումբ

«Լանս» - «Արսենալ»՝ 23:00

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Սեւիլիա»՝ 23:00

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում