22:29  ,  30 սեպտեմբերի, 2023

«Ռեալը» հաղթեց «Ժիրոնային» եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ժիրոնայի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Մրցակցի դարպասը գրավեցին իսպանացի հարձակվող Խոսելուն (տեսանյութ), ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին (տեսանյութ) եւ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (տեսանյութ

«Ռեալը» 21 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բարսելոնային»։ «Ժիրոնան» երրորդն է՝ 19 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ժիրոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:3

Խոսելու, 17, Օրելիեն Տչուամենի, 21, Ջուդ Բելինգեմ, 71

Հեռացում՝ Նաչո Ֆերնանդես («Ռեալ»), 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում