01:28  ,  29 սեպտեմբերի, 2023

«Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Օսասունային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

«Աթլետիկոյի» կազմում աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը (տեսանյութ) եւ իսպանացի հարձակվող Ռոդրիգո Ռիկելմեն (տեսանյութ

«Աթլետիկոն» (6 խաղ) 13 միավորով 5-րդն է, «Օսասունան» (7 խաղ) 14-րդն է՝ 7 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Օսասունա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:2

Անտուան Գրիզման, 20, Ռոդրիգո Ռիկելմե, 81

Հեռացումներ՝ Չիմի Ավիլա («Օսասունա»), 85, Ալվարո Մորատա («Աթլետիկո»), 85, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում