10:55  ,  28 սեպտեմբերի, 2023

«Ժիրոնան» պատմության մեջ առաջին անգամ Լա Լիգայի առաջատարն է

Պատմության մեջջ առաջին անգամ կատալոնական «Ժիրոնան» գլխավորել է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, հաղորդում է El Partidazo de COPE-ը։

7-րդ տուրում «Ժիրոնան»  2:1 հաշվով պարտության է մատնել «Վիլյառեալին» եւ ունի 19 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Ռեալը» վաստակել է 18 միավոր։

«Վիլյառեալ»  - «Ժիրոնա»՝ 1:2

Դանի Պարեխո, 49, 11 - Արտյոմ Դովբիկ, 56, Էրիկ Գարսիա, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում