22:55  ,  27 սեպտեմբերի, 2023

«Ռեալին» հաղթանակ բերեցին Դիասի եւ Խոսելուի գոլերը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Լաս Պալմասին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Մրցակցի դարպասը գրավեցին իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասն (տեսանյութ) ու իսպանացի հարձակվող Խոսելուն (տեսանյութ

«Ռեալը» 18 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ 1 միավոր գերազանցելով երրորդ տեղ նահանաջած «Բարսելոնային»։

Առաջին տեղում է 19 միավոր վաստակած «Ժիրոնան», որը 2:1 հաշվով պարտության մատնեց «Վիլյառեալին»։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ռեալ» - «Լաս Պալմաս»՝ 2:0

Բրաիմ Դիաս, 45+3, Խոսելու, 54

«Վիլյառեալ»  - «Ժիրոնա»՝ 1:2

Դանի Պարեխո, 49, 11 - Արտյոմ Դովբիկ, 56, Էրիկ Գարսիա, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում