19:47  ,  27 սեպտեմբերի, 2023

Ջուդ Բելինգեմը մնացել է «Ռեալի» պահեստայինների թվում

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կընդունի «Լա Պալմասին»։

Արքայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պահեստայինների թվում է թողել այս մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկու, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին։

«Ռեալի» մեկնարկային կազմը․ Կեպա, Ալաբա, Նաչո, Ռյուդիգեր, Մենդի, Տչուամենի, Կամավինգա, Վալվերդե, Բրաիմ Դիաս, Ռոդրիգո, Խոսելու։

«Ռեալ» - «Լաս Պալմաս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում