01:31  ,  27 սեպտեմբերի, 2023

«Բարսելոնան» ոչ ոքի խաղաց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Մալյորկային»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Կատալոնական թիմը երկու անգամ հաշվի մեջ հետապնդողի դերում էր։

«Մալյորկայից» աչքի ընկան կոսովցի հարձակվող Վեդատ Մուրիկին (տեսանյութ) ու իսպանացի հարձակվող Աբդոն Պրատսը (տեսանյութ

«Բարսելոնան» պարտությունից խուսափեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի (տեսանյութ) եւ իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինի (տեսանյութ) գոլերի շնորհիվ։

«Բարսելոնան» 17 միավորով առաջինն է, «Մալյորկան» 15-րդն է՝ 6 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Մալյորկա» - «Բարսելոնա»՝ 2:2

Վեդատ Մուրիկի, 8, Աբդոն Պրատս, 45+3 - Ռաֆինյա, 41, Ֆերմին Լոպես Մարտին, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում