00:59  ,  25 սեպտեմբերի, 2023

Մադրիդի «Աթլետիկոն» ուժեղ էր «Ռեալից»՝ 3:1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Ռեալին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան (տեսանյութ)։ Իսպանացի Կեպա Արիսաբալագայի պաշտպանած դարպասը գրավեց նաեւ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը (տեսանյութ

Արքայական թիմից միակ գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը (տեսանյութ

«Ռեալը» 5 հաղթանակից հետո առաջին պարտությունը կրեց եւ 15 միավորով երրորդ տեղում է։ «Աթլետիկոն» 5-րդն է՝ 10 միավոր։ Առաջատարը «Բարսելոնան» է՝ 16 միավոր։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան»։

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ»՝ 3:1

Ալվարո Մորատա, 4, 46, Անտուան Գրիզման, 18 - Տոնի Կրոս, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում