22:30  ,  23 սեպտեմբերի, 2023

«Բարսելոնայի» կամային հաղթանակը՝ 3:2 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» սեփական խաղադաշտում մրցեց Վիգոյի «Սելտայի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով։

Կատալոնական թիմը մինչեւ 81-րդ րոպեն պարտվում էր 0:2 հաշվով։ Վերջին րոպեներին դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (տեսանյութ)։ Հաղթական գոլը խփեց պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն (տեսանյութ

«Բարսելոնան» 16 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան»։ Երրորդ տեղում գտնվող «Ռեալն» ունի 15 միավոր, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բարսելոնա» - «Սելտա»՝ 3:2

Ռոբերտ Լեւանդովսկի, 81, 86, Ժոաու Կանսելու, 89 - Յորգեն Լարսեն, 19, Անաստասիոս Դուվիկաս, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում