19:37  ,  23 սեպտեմբերի, 2023

«Միլանը» պարտության մատնեց «Վերոնային» եւ հավասարվեց առաջատար «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Միլանը» սեփական խաղադաշտում մրցեց «Վերոնայի» հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 8-րդ րոպեին խփեց պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։

«Միլանը» 12 միավորով հավասարվեց առաջատար «Ինտերին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Միլան» - «Վերոնա»՝ 1:0 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով