20:42  ,  22 սեպտեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը

Պորտուգալական «Պորտուի» հարձակվող Գալենոն ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող Չեմպիոնների լիգայի առաջին տուրի հանդիպումների արդյունքում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ուկրաինական «Շախտյորի» դեմ խաղում 25-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ, «Պորտուն» հաղթել էր 3:1 հաշվով։

Լավագույն խաղացողի մրցանակին հավակնում էին նաեւ պորտուգալացի Ժոաու Ֆելիշը («Բարսելոնա»), անգլիացի Ջուդ Բելինգեմը («Ռեալ Մադրիդ») եւ նորվեգացի Մարտին Էդեգորը («Արսենալ»)։

Ընթացիկ մրցաշրջանում Գալենոն «Պորտուի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում