Լեհ գերծանրքաշային բռնցքամարտիկ Մարիուշ Վախը (27-0, 15 նոկաուտ) եւ WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն (58-3, 51 նոկաուտ) նոյեմբերի 8-ին բաց մարզում են անցկացրել Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Մարզմանը ներկա են եղել բազմաթիվ երկրպագուներ:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Կլիչկո – Մարիուշ Վախ մենամարտը կկայանա նոյեմբերի 10-ին Համբուրգի Imtech-Arena մարզապալատում: Կվիճարկվեն ուկրաինացու բոլոր տիտղոսները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում