00:56  ,  17 սեպտեմբերի, 2023

«Բարսելոնայի» տպավորիչ հաղթանակը՝ 5:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալեց «Բետիսին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց 5:0 հաշվով։

Մեկական գոլ խփեցին պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը (տեսանյութ), լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (տեսանյութ), իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը (տեսանյութ), բրազիլացի հարձակվող Ռաֆինյան (տեսանյութ) եւ պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն (տեսանյութ

«Բարսելոնան» 13 միավորով բարձրացավ առաջին տեղ, սակայն երկրորդ տեղ նահանջած «Ռեալը» հետ է 1 միավոր 4 խաղից հետո։ «Բետիսը» 9-րդն է՝ 7 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բարսելոնա» - «Բետիս»՝ 5:0

Ժոաու Ֆելիշ, 25, Ռոբերտ Լեւանդովսկի, 32, Ֆերան Տորես, 62, Ռաֆինյա, 66, Ժոաու Կանսելու, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում