20:48  ,  16 սեպտեմբերի, 2023

«Վալենսիան» ուժեղ էր Մադրիդի «Աթլետիկոյից»` 3:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Վալենսիան» տանը մրցեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ուգո Դուրոն (տեսանյութ)։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Խավի Գերան (տեսանյութ

«Վալենսիան» 9 միավորով 5-րդն է, «Աթլետիկոն» 7-րդն է՝ 7 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Վալենսիա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 3:0

Ուգո Դուրո, 5, 34, Խավի Գերա, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում