Ձիասպորտի Հայաստանի հավաքականը ներկայացնող Քերի Շոփֆ-Աղաջանյանը հաջողությամբ շարունակում է օլիմպիական վարկանիշային մրցելույթները:
Քերին 67 միավորով ավեալցրել է Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրի համար վարկանիշը: Այդ արդյունքը նա գրանցել է Գերմանիայի Ռիզնբեք քաղաքում անցկացված գեղավարգի Եվրոպայի առաջնությունում, հաղոդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Մարզուհին առաջիկա վարկանիշային մրցումներին նույնպես կմասնակցի:
Սեպտեմբերի 23-ին Երևանում կանցկացվի Հայաստանի անկախությանը նվիրված մրցաշար: Մասնակիցները հանդես կգան արգելքների հաղթահարում մրցաձևում, իսկ հոկտեմբերին նախատեսված է Հայաստանի բաց առաջնությունը, որին հնարավոր է նաև օտարերկրյա մարզիկների մասնակցությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում