00:57  ,  4 սեպտեմբերի, 2023

Կունդեի եւ Լեւանդովսկու գոլերը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Օսասունային»։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

«Բարսելոնայից» աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն (տեսանյութ) եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (տեսանյութ

«Բարսելոնան» 10 միավորով հավասարվեց «Ժիրոնային» եւ երրորդն է։ Առաջատար «Ռեալն» ունի 12 միավոր։ «Օսասունան» 10-րդն է՝ 6 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Օսասունա» - «Բարսելոնա»՝ 1:2

Չիմի Ավիլա, 76 - Ժյուլ Կունդե, 45+1, Ռոբերտ Լեւանդովսկի, 86, 11

Հեռացում՝ Ալեխանդրո Կատենա («Օսասունա»), 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում