20:20  ,  2 սեպտեմբերի, 2023

«Ռեալի» կամային հաղթանակը, Խոսելուի եւ Բելինգեմի գոլերը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» հյուրընկալեց «Խետաֆեին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ 2:1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 11-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը (տեսանյութ

47-րդ րոպեին պատախան գոլը խփեց Արքայական թիմի իսպանացի հարձակվող Խոսելուն (տեսանյութ

«Ռեալի» հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (տեսանյութ

«Ռեալը» չորս հաղթանակից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Խետաֆեն» 13-րդն է՝ 4 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Խետաֆե»՝ 2:1

Խոսելու, 47, Ջուդ Բելինգեմ, 90+5 - Բորխա Մայորալ, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում