18:08  ,  2 սեպտեմբերի, 2023

«Ռեալ Սոսիեդադն» ուժեղ էր «Գրանադայից»

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» տանը մրցեց «Գրանադայի» հետ եւ առավելության հասավ 5:3 հաշվով։

«Ռեալ Սոսիեդադի» կազմում դուբլի հեղինակ դարձավ ճապոնացի հարձակվող Տակեֆուսա Կուբոն։ Աչքի ընկան նաեւ իսպանացի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին, իսպանացի հարձակվող Անդեր Բարենեչեան։ Սեփական դարպասը գարվեց հյուրերի իսպանացի պաշտպան Միկի Բոշը։

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսիեդադի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին։

«Ռեալ Սոսիեդադը» 6 միավորով 6-րդն է, «Գրանադան» 16-րդն է՝ 3 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Գրանադա»՝ 5:3 

Տակեֆուսա Կուբո, 9, 44, Մարտին Սուբիմենդի, 59, Անդեր Բարենեչեա, 67, Միկի Բոշ, 76, ինքնագոլ - Ռոբեն Լե Նորման, 35, ինքնագոլ,  Լուկաս Բոե, 84, Բրայան Սարագոսա, 90+9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում