23:46  ,  1 սեպտեմբերի, 2023

«Կադիսը» կամային հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում «Կադիսը» տանը մրցեց «Վիլյառեալի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ վենեսուելացի հարձակվող Դարվին Մաչիսը։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի հարձակվող Կրիստոֆեր Ռամոսը։ Հյուրերի միակ գոլը խփեց նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը։

«Կադիսը» 7 միավորով 5-րդն է, «Վիլյառեալը» 14-րդն է՝ 3 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Կադիս» - «Վիլյառեալ»՝ 3:1 (տեսանյութ)

Կրիստոֆեր Ռամոս, 18, Դարվին Մաչիս, 30, 11մ, 50 - Ալեքսանդր Սյորլոտ, 10

Հեռացում՝ Ալֆոնսո Պեդրասա («Վիլյառեալ»), 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում