01:28  ,  29 օգոստոսի, 2023

Մադրիդի «Աթլետիկոյի» հաղթանակը՝ 7:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ռայո Վալիեկանոյի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 7:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան (տեսանյութ)։ Աչքի ընկան նաեւ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը (տեսանյութ), հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը (տեսանյութ), արգենտինացի պաշտպան Նաուել Մոլինան (տեսանյութ), արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան (տեսանյութ) եւ իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեն (տեսանյութ

«Աթլետիկոն» 7 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Ռեալից»։ 7-ական միավոր ունեն նաեւ «Ժիրոնան» ու «Բարսելոնան»։ «Ռայո Վալիեկանոն» 6 միավորով 8-րդն է։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Ռայո Վալիեկանո» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:7

Անտուան Գրիզման, 2, Մեմֆիս Դեպայ, 16, Նաուել Մոլինա, 36, Ալվարո Մորատա, 73, 84, Անխել Կոռեա, 79, Մարկոս Լիորենտե, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում