21:29  ,  27 օգոստոսի, 2023

«Բարսելոնան» պարտության մատնեց «Վիլյառեալին»՝ 4:3 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Վիլյառեալին» եւ հաղթեց 4:3 հաշվով։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Գավին (տեսանյութ), հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը (տեսանյութ), իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը (տեսանյութ) եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (տեսանյութ

«Բարսելոնան» 7 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Ռեալից»։ «Վիլյառեալը» 13-րդն է՝ 3 միավոր։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Վիլյառեալ»  - «Բարսելոնա»՝ 3:4

Խուան Ֆոյտ, 26, Ալեքսանդր Սյորլոտ, 40, Ալեքս Բաենա, 50 – Գավի, 12, Ֆրենկի դե Յոնգ, 15, Ֆերան Տորես, 68, Ռոբերտ Լեւանդովսկի, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում