01:29  ,  26 օգոստոսի, 2023

«Ռեալին» հաղթանակ բերեց Բելինգեմի գոլը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի գոլը։

Արքայական ակումբը երեք հաղթանակից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սելտան» 1 միավորով  16-րդն է։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Սելտա» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:1 (տեսանյութ)

Ջուդե Բելինգեմ, 82

Չիրացրած 11՝ Ռոդրիգո («Ռեալ»), 69

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում