01:39  ,  21 օգոստոսի, 2023

«Բետիսն» ու Մադրիդի «Աթլետիկոն» խաղացին ոչ ոքի

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Սեւիլիայի «Բետիսն» ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին»։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը գոլ խփել չկարողացան։

«Աթլետիկոն» 4 միավորով չորրորդն է։ «Բետիսը» նույնպես ունի 4 միավոր եւ 6-րդ տեղում է։

Լա Լիգայում 500-րդ հանդիպումն անցկացրեց «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում