23:32  ,  20 օգոստոսի, 2023

Պեդրիի եւ Տորեսի գոլերը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալեց «Կադիսին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

82-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց 20-ամյա իսպանացի կիսապաշտպան Պեդրին, որին գոլային փոխանցում կատարեց կատալոնական թիմի նորեկ, Գերմանիայի հավաքականի 32-ամյա կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը (տեսանյութ

Ավելացված ժամանակում աչքի ընկավ 23-ամյա իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։ Գոլային փոխանցումը կատարեց 34-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (տեսանյութ

«Բարսելոնան» 4 միավորով չորրորդն է, «Կադիսը» 11-րդն է՝ 3 միավոր։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Բարսելոնա» - «Կադիս»՝ 2:0 

Պեդրի, 82, Ֆերան Տորես, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում