01:44  ,  14 օգոստոսի, 2023

«Խետաֆե» - «Բարսելոնա»՝ ոչ մի գոլ, 3 կարմիր քարտ (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն «Բարսելոնան» արտագնա հանդիպում անցկացրեց «Խետաֆեի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը գոլ խփել չկարողացան՝ 0:0:

42-րդ րոպեին հեռացվեց կատալոնական թիմմի բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, որը արմունկով հարվածեց մրցակցի գլխին։ Կարիերայում անցկացրած 312 խաղում Ռաֆինյան ստացավ կարմիր քարտ։

57-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Խետաֆեի» իսպանացի հարձակվող Խայմե Մատան։

70-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին, որը դժգոհում էր մրցավարությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում