00:44  ,  14 օգոստոսի, 2023

Ռաֆինյան ստացավ առաջին կարմիր քարտը կարիերայում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվել է «Խետաֆեին»։ 42-րդ րոպեին հեռացվեց կատալոնական թիմի բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, որը արմունկով հարվածեց մրցակցի գլխին։

Կարիերայում անցկացրած 312 խաղում Ռաֆինյան առաջին անգամ ստացավ կարմիր քարտ։

Հանդիպման հաշիվը չի բացվել։ Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում