01:23  ,  13 օգոստոսի, 2023

«Ռեալը» հաղթանակի հասավ Բիլբաոյում (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում փոխչեմպիոն «Ռեալը» Բիլբաոյում մրցեց «Աթլետիկի» հետ եւ պարտության մատնեց 2:0 հաշվով։

Խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն (տեսանյութ) իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի փոխանցման շնորհիվ։

Լա Լիգայում առաջին գոլը խփեց Արքայական թիմի նորեկ, 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (տեսանյութ

36-րդ րոպեին ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի փոխանցումից հետո նա կրկնապատկեց իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի առավելությունը։

Երկրորդ տուրում «Ռեալը» օգոստոսի 19-ին կհյուրընկալվի «Ալմերիային»։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Աթլետիկ Բիլբաո» - «Ռեալ»՝ 0:2

Ռոդրիգո, 28, Ջուդ Բելինգեմ,  36  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում