02:05  ,  12 օգոստոսի, 2023

«Վալենսիան» պարտության մատնեց «Սեւիլիային» (տենսանյութ)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Սեւիլիան» ընդունեց «Վալենսիային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

60-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի գվինեացի պաշտպան Մուքթար Դիակաբին (տեսանյութ)։ 70-րդ րոպեին «Սեւիլիայից» հավասարությունը վերականգնեց մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին (տեսանյութ)։ 81-րդ րոպեին հեռացվեց «Սեւիլիայի» ֆրանսիացի պաշտպան Լուակ Բադեն։

«Վալենսիան» կարողացավ օգտագործել թվային առավելությունը եւ կորզել հաղթանակ։ 89-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Խավի Գերան խփեց հյուրերի հաղթական գոլը։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Սեւիլիա» - «Վալենսիա»՝ 1:2 (տեսանյութ)

Յուսեֆ Էն-Նեսիրի, 70 - Մուքթար Դիակաբի, 60, Խավի Գերա, 89

Հեռացում՝ Լուակ Բադե («Սեւիլիա»), 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում